WhatsApp-ում անջատել են անհետացող լուսանկարներ ուղարկելու հնարավորությունը

WhatsApp-ում անջատել են անհետացող լուսանկարներ ուղարկելու հնարավորությունը

WhatsApp մեսենջերը սահմանափակում է մտցրել. նկարների ավտոմատ պահպանման միացված գործառույթով օգտատերերի մոտ կանջատվի անհետացող լուսանկարներ ուղարկելու հնարավարությունը։ Ինչպես հայտնում է WABetaInfo-ն, արգելքը գործում է ապրիլի 8-ից բոլոր Android-ի եւ iOS-ի օգտատերերի համար։

Նշվում է, որ դա արվում է օգտատերերի քոնթենթի գաղտնիության պահպանման համար։ Ավտոմատ պահպանումը կշարունակի գործել չաթերում, որտեղ անհետացող լուսանկարներ չկան:

Օգտատերերը կկարողանան պահել մեդիաֆայլերն անհետացող չաթերում՝ էկրանի սքրինշոթ անելով: Դա աշխատում է ինչպես Android-ի որոշ տարբերակների, այնպես էլ iOS-ի օգտատերերի համար: