Wildberries ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել խափանված աշխատանքի մասին

Wildberries ընկերության պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ վստահեցնելով, որ մասնագետներն արդեն 70 տոկոսով վերացրել են հավելվածի խափանումները։
«Հարգելի գնորդներ,
Մարտի 14-ին ընկերությունն արձանագրել է բջջային հավելվածների և կայքի աշխատանքի տեխնիկական սխալներ։ Մեր մասնագետները վերացրել են դրանց ավելի քան 70%-ը։
Բջջային հավելվածներում պատվերներն ու վճարումները արդեն սովորականի պես կատարվում են։ Մնացած բոլոր խափանումները շուտով կշտկվեն:
Հարկ է նշել, որ մեր օգտատերերի անձնական և ֆինանսական տեղեկատվությունը չի տուժել, բանկային քարտի տվյալները ապահով կերպով պաշտպանված են»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։