Բեյրութի նավահանգստում, որտեղ երկու տարի առաջ պայթյուն էր տեղի ունեցել, վթարային վիճակում գտնվող ամբարձիչի մի մասը փլուզվել է հրդեհի պատճառով, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Ամբարձիչներում հրդեհը սկսվել է հուլիսի 7-ին։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ որեւէ եղանակով հրդեհը մարելը փաստացի անիմաստ է, քանի որ դա կօգնի միայն մի քանի օրով, որից հետո կրակը կրկին բռնկվելու է: Հաղորդվում էր, որ նոր զոհերից խուսափելու համար իշխանություններն արգելել են որևէ մեկին մոտենալ ամբարձիչին։