Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (01.02.2024)
1. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի գահակալության 15-ամյակի (մուտքը տաճար) հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում: Պատարագը ղեկավարել է պատրիարք Կիրիլը, եկեղեցում հավաքվել են հարյուրավոր եպիսկոպոսներ և հոգևորականներ, ինչպես նաև բազմաթիվ աշխարհականներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է շնորհավորել համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ գահակալության 15–ամյակի առթիվ:
2. Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրվել իշխող կուսակցության այժմ նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Հաջորդ շաբաթ խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նրան և նրա ներկայացրած նոր կառավարության կազմին։ Իսկ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։
3. Եվրոպացի ֆերմերները Բրյուսելում, որտեղ այսօր կսկսվի ԵՄ երկրների ղեկավարների հանդիպումը: Արհմիությունների տվյալներով՝ ակցիաներին մասնակցում են գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ ոչ միայն Բելգիայից, այլև Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից։
4. Գերմանիայում հազարավոր բժիշկներ և բժշկական կենտրոնների աշխատակիցներ գործադուլ են հայտարարել ցածր աշխատավարձի և բարձր ծախսերի պատճառով։
5. Էրթա-Ալենը (տեղական լեզվից թարգմանաբար՝ «ծխացող լեռ») արթնացել է, այն եզակի է նրանով, որ ունի միանգամից երկու լավայի լիճ։ 1960-ականների վերջից մագման շարունակում է պղպջել այնտեղ, իսկ 2018 թվականին հրաբուխը սկսել է ակտիվություն ցուցաբերել: