Աշխարհում կապիկի ջրծաղկի բռնկում է․ ինչ հայտնի է հիվանդության մասին, հարևան ո՞ր երկրներում է արդեն գրանցվել

Աշխարհում կապիկի ջրծաղկի բռնկում է․  ինչ հայտնի է հիվանդության մասին, հարևան ո՞ր երկրներում է արդեն գրանցվել

Թուրքիայի Սաքարյա շրջանում Սենեգալի քաղաքացին կարանտինի մեջ է կապիկի ջրծաղիկով վարակվելու կասկածանքով։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով թուրքական մամուլին, նրա մաշկի վրա գոյացած բշտիկները մեծացրել են կապիկի ջրծաղիկով վարակված լինելու կասկածները, նա հոսպիտալացվել է կենտրոնական հիվանդանոց։

Նշվում է, որ կապիկի ջրծաղիկի ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մեջքի և մկանների ցավ, այտուց, թուլություն, հոգնածություն, մաշկի վրա բշտիկներ, հազ և դող:

Այս հազվագյուտ վիրուսը կարող է փոխանցվել մարդկանց սերտ շփման և նաև կենդանիների միջոցով:

Կապիկի ջրծաղիկը սկսեց տարածվել Աֆրիկայի սահմաններից դուրս այս տարվա մայիսին: Մեծ Բրիտանիան առաջինն էր, որ հայտնեց վարակի դեպքերի մասին։ Վիրուսը հայտնաբերվել է Նիգերիայից ինքնաթիռի ուղևորի մոտ։ Ավելի ուշ վարակի դեպքեր արձանագրեցին այլ երկրներում, այդ թվում՝ Ավստրալիան, Բելգիան, Կանադան, ԱՄՆ-ը, Վրաստանը, Հարավային Կորեան և այլն։ Ռուսաստանում այս վիրուսով վարակվածություն դեռևս չի գրանցվել։