Ադրբեջան-Իրան սահմանին կրակnցներ են եղել, երկու սահմանապահ է վիրավnրվել (լուսանկարներ)

Իրանի հետ սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել.
Հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) մամուլի կենտրոնը։
Պետական սահմանապահ ծառայության Գոյթեփեի սահմանապահ ջոկատի տարածքում 2 անհայտ անձինք Իրանից Ադրբեջան ուղղությամբ խախտել են պետական սահմանը։ Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահ ծառայությանն ու հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։
Զինված միջադեպի հետևանքով երկու սահմանապահ թեթև վիրավորում է ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։
Սահմանախախտներից մեկը նույնպես վիրավորվել է։ Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ, պարկուճներ և փամփուշտներ։ Միջադեպի վայրում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ այստեղ