Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ կրկին կանչել են ԱԱԾ

Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ կրկին կանչել են ԱԱԾ

Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ վերստին կանչել են ԱԱԾ: Նա այժմ փաստաբան Բենիկ Գալստյանի հետ գնում է այնտեղ, հաղորդում է Yerkir.am-ը:

Թե ինչո՞ւ են երեկ դատարանի դահլիճից ազատ արձակված Գ. Վարդանյանին մեկ օր անց վերստին հրավիրել ԱԱԾ՝ պատճառը պարզ չէ:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր մայիսի 2-ին՝ կալանավորելու միջնորդությունն ապահովելու համար, այսինքն՝ դատարանին հասու դարձնելու նպատակով, իսկ երեկ ազատ էր արձակվել:

ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց