Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Դպրոցի նոր մասնաշենք՝ Firdus Prime Residence-ի կողմից

Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակին հարող Firdus Prime Residence բնակելի թաղամասի շինհրապարակում մեկնարկել է նոր հաստատության կառուցումը, որն արդեն առաջիկայում իր դռները կբացի հարյուրավոր աշակերտների առաջ։

Խոսքը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմում գործող Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մասնաշենքի մասին է։

Դպրոցը տարիներ շարունակ հայտնի է եղել իր բարձրակարգ կրթությամբ և բազմաթիվ ճանաչված շրջանավարտներով։ Այժմ այն ստանում է լիարժեքորեն հագեցած, նորակառույց ու ժամանակակից պահանջներին համապատասխանող շենք՝ կառուցված հենց Firdus Prime Residence թաղամասի տարածքում։

Նախագծի շինարարական աշխատանքներն իրականացվում են պայմանագրային հիմքով՝ Firdus Prime Residence նախագծի կողմից։

Նոր մասնաշենքը կառուցվում է Խանջյան 9/6 հասցեում։ Շինարարության ավարտից հետո շենքն ամբողջությամբ կփոխանցվի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրինությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Send