Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլ նաև դիտավորությամբ մոլորեցնող. Հայկ Կոստանյան

Blog Image

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իրև էջում գրում է.

«Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածվող պնդումները, թե իբր քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Նիստերի դահլիճի վերանորոգման համար նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով և կազմում է 97,858,600 դրամ։

Հետևաբար, «150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլ նաև դիտավորությամբ մոլորեցնող»։

Send