Ինչո՞ւ է ինտրովերտ երեխային հեշտ դաստիարակելը

Ինտրովերտ երեխաներին ավելի հեշտ է դաստիարակել, քան էքստրավերտ երեխաներին, քանի որ նրանք հակված են զգույշ լինել: Այս մասին Gazeta-ին ասել է կլինիկական և ճանաչողական հոգեբան Եվգենյա Գլեբովան։
Նա պարզաբանել է, որ ինտրովերտություն ունեցող երեխաները զգուշավոր են փոփոխությունների, նոր մարդկանց և տեղեկատվության նկատմամբ։
Նրա խոսքով՝ այս հատկությունն օգնում է երեխային ընտրողական լինել կապերի, ծանոթությունների և գործունեության ընտրության հարցում։ «Կարծես այս երեխաները ունեն իրենց մեջ ներդրված անվտանգության արդյունավետ համակարգ: Ծնողները կարող են վստահ լինել, որ երեխան փորձանքի մեջ չի ընկնի, անծանոթի հետ չի գնա, շատ զգույշ կլինի»,- ընդգծել է հոգեբանը։
Գլեբովան նշել է, որ ինտրովերտները գերադասում են իրենց հետաքրքրող թեման հասկանալ լուռ և առանց շտապելու։ Նման երեխաները չեն վազի ամբոխի հետևից, եթե ծնողը մեկ րոպե շեղվի։
Հոգեբանը նաև ասել է, որ ինտրովերտ երեխան խուսափում է աղմկոտ ընկերություններից և իրեն հարմարավետ է զգում միայնակ։