Շարունակելով կեղծիքները․ Սաղմոսավանքը և Նորավանքը՝ Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում

Շարունակելով կեղծիքները․ Սաղմոսավանքը և Նորավանքը՝ Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․ 

«Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։

Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայրեն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։

Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։

Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։

Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։

Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»,- գրել է Թաթոյանը: