Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Աբսուրդ է` պարոն Աշոտյանը չի լքել ՀՀ-ն․ Մամիջանյան

Ո՛չ պարոն Աշոտյանի, ո՛չ քննիչի հետ խոսել չկարողացա։ Այս պահին քննչական գործողություն է ընթանում, որից հետո արդեն հանդիպում կունենանք նրանց հետ։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին։

«Մեղադրանքը աբսուրդ է, որովհետև պարոն Աշոտյանը չի լքել ՀՀ-ն, փորձեր չի իրականացրել, ավելին՝ իշխանությունները բազմիցս խոչընդոտել են պարոն Աշոտյանի գործունեությանը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ  MediaHub-ին  Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Send