Լրտեսության համար դատապարտված Սարգիս Գալստյանի գործով վճռի մասին որոշում է կայացվել

Լրտեսության համար դատապարտված Սարգիս Գալստյանի գործով  վճռի մասին որոշում է կայացվել

Լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանի դատավճիռը մնացել է անփոփոխ։

Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժել է Սարգիս Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել էր Սարգիս Գալտսյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որոշ ժամանակ մնացած Սարֆիս Գալստյանի դատավճռի դեմ բողոքներ էին և՛ պաշտպանական, և՛ մեղադրող կողմերը։

Դատախազությունը պահանջել էր դատապարտել Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ արդարացնել։