Գեղարքունիքից տեղեկացնում են

Գեղարքունիքից տեղեկացնում են

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Գեղարքունիքի մարզպետի 2023 թվականի հունվարի 9-ի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:

Ընդհանուր առմամբ 15 առարկաներից մարզային փուլին երաշխավորվել են մասնակցելու 461 աշակերտ։ Բնագիտական առարկաներից ներդպրոցական փուլի արդյունքներով մարզային փուլին կմասնակցեն 243 աշակերտ, այդ թվում՝ մաթեմատիկայից՝ 61, ֆիզիկայից՝ 1, քիմիայից՝ 54, ինֆորմատիկայից՝ 4, աստղագիտությունից՝ 1, աշխարհագրությունից՝ 96 և կեսաբանությունից՝ 26 աշակերտ։

Հումանիտար առարկաներից տարածքային փուլի արդյունքներով մարզային փուլին կմասնակցեն 218 աշակերտ, այդ թվում՝ հայոց լեզվից՝ 33, ռուսաց լեզվից՝ 39, Հայոց եկեղեցու պատմությունից՝ 27, պատմությունից՝ 36, նախնական զինվորական պատրաստությունից՝ 32, Հայ գրականությունից՝ 17, անգլերենից՝ 23 և գերմաներենից՝ 11 աշակերտ:

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը մեկնարկել է 2023 թվականի հունվարի 18-ից և կշարունակվի մինչև փետրվարի 9-ը։ Այն անցկացվում է Գավառ համայնքի Ս․Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում։

Մարզային փուլում հաղթող ճանաչված դպրոցականները կմասնակցեն 2023 թվականի փետրվարի 17-ից մայիսի 15-ը Երևան քաղաքում կայանալիք օլիմպիադայի հանրապետական փուլին։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան