Քիչ առաջ կրակոցներ են հնչել Էջմիածնում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Էջմիածնում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ArmLur.am֊ը քիչ առաջ հայտնել էր, որ Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ։

ArmLur.am֊ի բացառիկ տեղեկություններով՝ սպանվածը նախկին ոստիկանի որդի է: Նա Էջմիածին քաղաքում մշտապես վարել է 10 777 համարանիշի «Լանդ կրաուզեր» ավտոմեքենա: Այս պահին իրավապահները փորձում են պարզել կրակողի կամ կրակողների ինքնությունը:

Նախնական տեղեկություններով, կրակողը օրերս մահացած գեներալ Սեյրան Սարոյանի թիկնազորում է աշխատել: