Սահմանափակումներ դեպի Մոսկվայի օդանավակայաններ. կա՞ն արդյոք ուշացումներ «Զվարթնոց»-ից
ՌԴ Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել: Այդ մասին տեղեկացրել է Ռոսավիացիան:
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի ցուցատախտակից տեղեկանում ենք, որ դեպի Մոսկվա չվերթների ուշացումներ կամ չեղարկումներ չկան:
Նշենք, որ ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը Դոմոդեդովո քաղաքային շրջանում հետ են մղել դեպի Մոսկվա թռչող անօդաչուի գրոհը, ինչի մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նշելով, որ նախնական տվյալներով զոհեր կամ ավերածություններ չկան:
Նորություններին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ