Adidas-ը հրաժարվել է օգտագործել 44 համարը Գերմանիայի համազգեստի վրա՝ ՍՍ-ի հետ նմանության պատճառով

Adidas-ը հրաժարվել է օգտագործել 44 համարը Գերմանիայի համազգեստի վրա՝ ՍՍ-ի հետ նմանության պատճառով

Adidas ընկերությունը հրաժարվել է օգտագործել 44 համարը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլային համազգեստի վրա Եվրո-2024-ում:

Նախկինում սոցցանցերի օգտատերերը նկատել էին, որ դիզայնի պատճառով այս համարի պատկերը մարզաշապիկի վրա նման է SS-ին (գերմ.՝ ՏՏ (ԷսԷս), Schutzstaffeln-ի՝ Նացիստական Գերմանիայի պահնորդական ջոկատների տարբերանշանը): 

Օբերշտուրմբաննֆյուրեր Օտտո Կումմը

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականի ոչ մի խաղացող չի կրի 44 համարը, քանի որ Եվրոպայի առաջնությունում բոլոր խաղացողները կրում են 1-ից 23 համարները: 

Ընկերությունը նաև արգելել է ավելացնել Führer (Ֆյուրեր - Առաջնորդ) կամ Hitler (Հիտլեր - Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ազգանունը) բառերն Adidas առցանց խանութում ազգային թիմի դիզայնով վերնաշապիկը հարմարեցնելիս։

«Մենք հնարավորինս արագ կարգելափակենք 44 համարը։ Adidas-ում աշխատում են մարդիկ մոտ 100 երկրներից, և պարտավորվում է խթանել բազմազանությունն ու ներառականությունը: Որպես ընկերություն՝ ամեն կերպ ակտիվորեն դեմ ենք այլատյացությանը, հակասեմականությանը, բռնությանը և ատելությանը»,- Bild-ին ասել է Adidas-ի ներկայացուցիչ Օլիվեր Բրյուգենը: