«Թափ տվող, դե իջի, թափ տամ վրեդ». ոստիկանը փակեց ցուցարարի բերանը, որպեսզի նա չհայհոյի վարչապետին

«Թափ տվող, դե իջի, թափ տամ վրեդ». ոստիկանը փակեց ցուցարարի բերանը, որպեսզի նա չհայհոյի վարչապետին

Այսօր Կառավարության շենքի տարածքից բերման են ենթարկել «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանին։ Մանուկյանը բողոքի ակցիա էր սկսել կառավարության դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի օրեր առաջ իր արած հայտարարության համար։ Մանուել Մանուկյանին ոստիկանները քաշքշեցին և նստեցրին մեքենան։ «Հարգելի հայրենակիցներ, դուք տեսաք, որ Հայաստանում տիրում է բռնի ուժ։ Թափ տվող, դե իջի թափ տամ վրեդ: Նիկոլ, թափ տուր»,- ասել է Մանուկյանը, որից հետո ոստիկանները փակել են նրա բերանը, որպեսզի չհայհոյի։ MediaHub.am-ին Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ Կառավարության շենքի տարածքից 2 անձ է բերման ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով:Կազմվում է արձանագրություն։

Լիաննա Թորոսյան