Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN  BEI» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «JIN  BEI» ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի շտապօգնության հաշվեկշռում, իսկ վիրավորը նշած շտապօգնության բուժքույրն է: