60 միլիոն 90 հազար եվրո նոր վարկ կվերցնենք, որ Ավինյանն իր ծրագրերն անի
60 միլիոն 90 հազար եվրոյի չափով վարկ ենք վերցնում՝ Երևանի զարգացման ծրագրի համար։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և վերացնելով խցանումները։
«Այս ճանապարհը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը։ Այն բաղկացած կլինի վեց երթևեկելի գոտուց»,- ներկայացրեց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
Մանրամասները՝ տեսանյութում։