4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում

4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում

Կիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

«Փետրվարի 16-ի գիշերը 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Սիմուշիր անմարդաբնակ Կուրիլյան կղզուց 101 կմ հարավ, աղբյուրը գտնվել է 62 կիլոմետր խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սեյսմոլոգի խոսքով՝ մասնագետները երկրաշարժի ընկալելիության վերաբերյալ տվյալներ չեն ստացել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world