Աստծո մատը գործի մեջ է. ինքն իրեն կառուցվում է. մեկնարկեցին Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները

 

Աստծո մատը գործի մեջ է. ինքն իրեն կառուցվում է. Հատիս լեռան վրա մեկնարկեցին Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները։ Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան վրա տեղի ունեցավ Հիսուս Քրստոսի արձանի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարակը, Հիսուսի արձանի տեղադրման տեղանքի զննումը։ Հստակ նշվեց, թե որտեղ է իրականացվելու շինարարությունը իր ենթակառուցվածքներով։

Աշխատանքների մեկնարկին հետևում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ իր պատվիրակության հետ միասին։ Պոլոլիկաշվիլուն ուղեկցում էին եվրոպական մի շարք հայտնի լրատվամիջոցներ։ Գագիկ Ծառուկյանը զրուցեց նաև լրագրողների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում