Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Վերլուծական

Իմպիչմենթի պահանջ՝ ֆուտբոլում 

Blog Image

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:

Հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՖՖ հապճեպ որոշումը հասկանալի է՝ փորձ արվեց ֆուտբոլասերների դժգոհության թիրախ դարձնել մարզչին, ով, անշուշտ, պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար, սակայն միամիտ կլինի համակարգային պրոբլեմների ողջ պատասխանատվությունը դնել Պետրակովի վրա:

Սակայն, ֆուտբոլասերներին ֆեդերացիայի հապճեպ որոշումը չբավարարեց:

Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո, բազմաթիվ երկրպագուներ երթով շարժվել են ֆուտբոլի ֆեդերացիա, որտեղ հանդիպում են պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։

Մելիքբեկյանը, ինչպես նաև նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանը, բնականաբար, հանդիպման չեն ներկայացել:

Կարծում եմ՝ օբյեկտիվ հանրային դժգոհությունը համակարգային բնույթ պետք է կրի, ի վերջո՝ հանգեցնի լուրջ խոսակցության ֆուտբոլի, նրա ենթակառուցվածքների, հավաքականի, ակումբների առաջնության մասին:

ՀՖՖ այս ղեկավարությունը պետք է հեռանա՝ անպայման, բայց դա շատ ավելի լուրջ և խորքային գործընթացի մեկնարկ պետք է դառնա:

Սուրեն Սուրենյանց