Ադրբեջանից հայտնում են, որ Շուշիում հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Ադրբեջանից հայտնում են, որ Շուշիում հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել։

Տեղեկությունը հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է minval.az-ը։

Նշվում է նաև, որ հայտնաբերվել և առգրավվել է 1 հատ հակաօդային հրետանային կայանք, 1 գնդացիր, 1 նռնականետ, 1 ֆագոտ, 12 տարբեր ձեռքի նռնակ, 99 տարբեր արկ, տարբեր տրամաչափի 1220 պարկուճ և այլ զինամթերք։