Whatsapp-ում նոր գործառույթ է հայտնվել

Whatsapp-ում նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp-ի բետա տարբերակի օգտատերերը հայտնաբերել են ծանուցում, որն առաջարկում է մեսենջերը տեղադրել պլանշետում. այդ մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Նշվում է, որ համապատասխան ֆունկցիան հայտնվել է Android-ի՝ WhatsApp-ի թեստային տարբերակում՝ 2.22.24.18 համարով։ Ծանուցման մեջ նշվում է, որ WhatsApp Beta-ն այժմ հասանելի է նաև Android պլանշետներում։ Միևնույն ժամանակ, փորձարկողներից և ոչ մեկը ցույց չի տվել, թե ինչպես է մեսենջերն աշխատում պլանշետներում։