Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Չինաստանը կողմ է Հարավային Կովկասում նոր հաղորդակցությունների բացմանը. դեսպան

Blog Image

Պեկինը պատրաստ է Երևանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում, ասել է ՀՀ–ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ չինական կողմը տեղեկացված է նոր ատոմակայանի կառուցման մտադրության մասին, ու անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել բոլոր ծրագրերին։

Դեսպանը նաև ասել է, որ Չինաստանը կողմ է Հարավային Կովկասում նոր հաղորդակցությունների բացմանը։

Պեկինը հույս ունի, որ տարածաշրջանի երկրներին կհաջողվի քաղաքական երկխոսության միջոցով լուծել առկա խնդիրներն ու մարտահրավերները: