Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ողջունել է Իսրայելի հետ ժամանակավոր զինադադար կնքելու ամերիկա-ֆրանսիական նախաձեռնությունը, որը ճանապարհ է հարթում կողմերի համար բանակցությունների մեջ մտնել, ուղղված սահմանային խնդիրների լուծմանը։
Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, դա տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ամերիկացի միջնորդ Էմոս Հոքսթինի հետ հանդիպման ժամանակ։
«Վարչապետ Միքաթին աջակցել է այս նախաձեռնությանը, սակայն չի ստորագրել զինադադարի պայմանագիրը», - ասվում է տեքստում, «այդ կապակցությամբ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Հայտարարության մեջ մեջբերված են կառավարության ղեկավարի խոսքերը ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից. «Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախաձեռնությունը Լիբանանի վերաբերյալ, այժմ մնում է այն իրականացնել Իսրայելի կողմից իր պարտավորությունների կատարման միջոցով՝ համաձայն ՄԱԿ-ի բանաձևերի», - ասել է Միքաթին: