Մոսկվայի օդանավակայանները վաղ առավոտյան սահմանափակել են թռիչքները․ ի՞նչ է հայտնի

Մոսկվայի օդանավակայանները վաղ առավոտյան սահմանափակել են թռիչքները․ ի՞նչ է հայտնի

Չորեքշաբթի վաղ առավոտյան թռիչքները դեպի Վնուկովո, Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններ սահմանափակվել են անվտանգության նկատառումներից ելնելով, 11 ուղևորային չվերթ վերահղվել են այլընտրանքային օդանավակայաններ, այժմ օդանավակայնները գործում են բնականոն, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների վերացումից հետո, Մոսկվայի ժամանակով ժամը 5.00-ին, այդ չվերթների ուղևորները կհասցվեն իրենց նշանակման օդանավակայաններ։ Նշվում է, որ թռիչքների ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակման ընթացքում օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի վերգետնյա ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար

«Ներկայումս Մոսկվայի և Ժուկովսկի օդանավակայանի օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով»,- հավելել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևի ռեժիմը զանգվածային հարձակում է իրականացրել Պսկովի օդանավակայանի վրա՝ ներգրավելով մոտ 20 անօդաչու թռչող սարքեր։