Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի նույնիսկ Բաքվի հետ կապված

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի նույնիսկ Բաքվի հետ կապված

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Այն, որ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին մինչև 19-րդ դարավերջի նավթարդյունաբերության վերելքը երբեք չեն եղել թյուրքախոս, վկայում է նաև այս վայրերին բնորոշ հարավարևելյան քամին։

Բանն այն է, որ այդ քամու անվանումը ադրբեջաներենում՝ gilavar «հարավարևելյան ծովային քամի», փոխառություն է կովկասյան պարսկերենից։ 

Այն բնօրինակ լեզվում բաղկացած է gil «Կասպից ծովի հարավում իրանական Գիլան նահանգի (հայերենում՝ Գէղք) անվան արմատից», հոդակապից և var «քամի» (համեմատիր՝ պարսկերեն՝ bād, թալիշերեն՝ vo «քամի») բառից և բառացիորեն նշանակում է «գիլանյան քամի», ինչը սակայն ընդհանրապես հասկանալի չէ ներկայիս թյուրքախոս բնակչության համար։

Այս քամու անունը նույնակերպ կազմություն է նաև տարածաշրջանի մյուս իրանական լեզվում՝ թալիշերերնում՝ giləvo «հարավարևելյան քամի», ինչը ցույց է տալիս կովկասյան պարսկերենի և թալիշիրենի սերտ կապը մինչև տարածքի գաղութացումը թյուրքախոս տարրի կողմից։

Այնպես որ, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի նույնիսկ Բաքվի և Ապշերոնի հետ կապված»։