Լեհաստանը որոշել է փակել Կրակովում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը․ պատասխան կլինի

Լեհաստանը որոշել է փակել Կրակովում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը․ պատասխան կլինի

Լեհաստանը որոշել է փակել Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Պոզնանում հյուպատոսությունը փակվել էր ավելի վաղ։ 

Ռուսաստանը կարձագանքի Կրակովում գլխավոր հյուպատոսության փակմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Վարշավան շարունակում է միտումնավոր քանդել հարաբերությունները՝ գործելով քաղաքացիների շահերի դեմ։ Այս անբավարար քայլերին համարժեք պատասխան շուտով կլինի»։

Վարշավան ակնկալում է, որ Կալինինգրադում կամ Իրկուտսկում իր հյուպատոսությունը կփակվի՝ ի պատասխան Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման, արձագանքել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։