Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Sonata-ում

Արտակարգ դեպք․ հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Sonata-ում

Այսօր՝ հուլիսի 26-ին, Արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան փողոցի թիվ 143 շենքի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է , որ հրդեհ է բռնկվել Գեղամ Հովհաննիսյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայում: 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ  շահագործելի: