Դպրոցական ավտոբուս է այրվել․ ՌԴ

Ուֆայում դպրոցական ավտոբուսը տարանցման ժամանակ բռնկվել է, ավտոբուսում երեխաներ չեն եղել, միայն վարորդը։ Տուժածներ չկան, հայտնում է ԱԻՆ Բաշկիրիայի գլխավոր վարչությունը։
«Ուֆայի Զատոնսկոյե մայրուղով վարելիս դպրոցական ավտոբուս է բռնկվել: Ավտոբուսում եղել է միայն վարորդը, երեխաներ չկան: Տուժածներ չկան»,- հայտնել է գերատեսչությունը Telegram-ի իր ալիքում:
Դեպքի վայրում աշխատում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը. հրդեհը մեկուսացվել է։