Մոսկվայի շինհրապարակում ծեծկռտուքից հետո 139 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Մոսկվայի շինհրապարակում ծեծկռտուքից հետո 139 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Մոսկվայում, շինհրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, 139 մարդ բերման է ենթարկվել և տարվել ոստիկանության բաժին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով մայրաքաղաքի ոստիկանության շտաբի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինին։

«Նախկինում պարզվել է, որ աշխատողների միջև կենցաղային կոնֆլիկտ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով կոնֆլիկտի երկու մասնակից դիմել են բժշկական օգնության», - ասել է գործակալության զրուցակիցը։

Հաղորդվում է նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։ 139 ձերբակալվածներից 76-ի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել մանր խուլիգանության համար։