Նոգինսկում խոշոր հրդեհ է բռնկվել, որը պատել է ավելի քան 30 ավտոմեքենա և ավտոբուս։ Ըստ նախնական վարկածի՝ ինչ-որ մեկն այրել է ավտոկայանատեղին։
Հրդեհը բռնկվել է այսօր ժամը 3-ի սահմաններում Ռաբոչայա փողոցում գտնվող ավտոկայանատեղիում։ Հիմնականում եղել են ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Հրդեհը ոչնչացրել է 20 ավտոբուս և 15 միկրոավտոբուս։ Հրդեհը մարվել է միայն մի քանի ժամ անց։ Ոստիկանությունը փնտրում է հրկիզողին:
Ընդհանուր առմամբ վնասվել է 37 ավտոբուս և միկրոավտոբուս։
Տեսանյութերն՝ այստեղ