Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ընդդիմադիրները կպաշարե՞ն խորհրդարանի շենքը․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․

Այսօրվանից խորհրդարանում կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը, իսկ վաղը Նիկոլ Փաշինյանը կայցելի խորհրդարան՝ մասնակցելու հերթական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս անգամ կպաշարե՞ն արդյոք ընդդիմադիրները խորհրդարանի շենքը՝ նախորդ քառօրյայի օրինակով, երբ բազմահազարանոց երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք, սակայն չճեղքեցին ոստիկանական պատնեշը: Շրջափակեցին շենքը եւ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրին` խորհրդարան գործուղելով մի խումբ ընդդիմադիրների` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիրները երեկ հրաժարվեցին այս հարցին պատասխանել: Որոշ տեղեկություններով, շարժման ներսում քննարկում են սցենարը, սակայն դեռեւս որոշում չեն կայացրել, իսկ քննարկումները հույժ գաղտնի են պահում, որ իշխանությունը նախապես տեղեկացված չլինի։ Չնայած իշխանությունն ամեն ընդդիմադիրի ամենաքիչը երկուական ժուչոկ է կցել:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Send