Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 23.40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 22-ամյա Վահե Ա․-ն իր վարած Камаз 5511 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Կապան ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, և «Կապան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վարորդը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։