Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ական կարկառուն գործիչ Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Վերջինս դեռ հայտարարություն չի արել, բայց ԱԺ-ն արդեն հրապարակել է նրա դիմումը:
MediaHub-ը գրել էր, որ նա կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, քանի որ ներկայիս նախարարը մեկնում է ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից MediaHub-ի հետ զրույցում ոչ բացառեցին, ոչ հաստատեցին Նարեկ Մկրտչյանի` նախարարի պաշտոնից ազատվելու և ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու լուրերը: Ասացին` չենք մեկնաբանում, նաև նշեցին, որ այս պահին նախարարն աշխատանքի է:
Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռ օգոստոսի սկզբին: Ի դեպ, մամուլն այսօր գրեց, որ Նարեկ Մկրտչյանի ագրեմանը ստացվել է:
Հիշեցնենք, Արսեն Թորոսյանը նորանկախ Հայաստանի համար ամենաճակատագրական ժամանակահատվածում՝ կորոնավիրուսի պանդեմիայի, 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է Առողջապահության նախարարի պաշտոնը:
Վահե Մակարյան