Արքայազն Ուիլյամը կարճ մեկնաբանություն է տվել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին

Արքայազն Ուիլյամը կարճ մեկնաբանություն է տվել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին

Ուելսի արքայադուստր, գահաժառանգ արքայազն Ուիլյամի կնոջ Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին դեռ նորություններ չկան։ Նա շարունակում է բուժումը, սակայն արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։

Ուելսի արքայադուստրը պայքարում է քաղցկեղի դեմ, թեև նրա ստույգ ախտորոշումը չի հայտարարվել։

Արքայազն Ուիլյամին հարցրել են կնոջ առողջական վիճակի մասին, երբ նա եղել է Սիհամում, որտեղ գտնվում են Low Carbon Materials-ի գրասենյակները, Դարհեմի կոմսություն: Այնտեղ բրիտանացիներից մեկը հարցրել է Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին, ինչին գահաժառանգից ստացել է զուսպ, բայց հուսադրող պատասխան։

«Ամեն ինչ լավ է, շնորհակալություն։ Մենք ամեն ինչից շատ լավ գլուխ ենք հանում»,- ասել է Ուիլյամը։