ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել

Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել ՄԻԱՍԱՆԱԿԱ՛Ն քննությունների համար:
Եթե Դուք/Ձեր երեխան/ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին:
Վճարեք դիմորդի՛ անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կարող են լինել:
Հ.Գ. Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի, Ճարտարապետա֊շինարարականի որոշ մասնագիտությունների, Կոնսերվատորիայի, Թատերականի, ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի դիմորդները: