Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան

Դատախազության բողոքով և դատարանի որոշմամբ այսօր 1 ամսով կալանավորվել է իմ ընկեր Միկա Բադալյանը, գրում է Արսեն Բաբայանը:
«Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ: Մի քանի փորձը ձախողվելուց հետո իշխանությունը կարողացավ գտնել այն դատավորին, որին ստիպեց բանտարկել ընդդիմադիր ակտիվիստին:
Սա ևս մեկ ապացույց է, որ նիկոլ-մահաբերը սարսափների մեջ է»,- գրել է Բաբայանը: