Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին. տրամաբանությունն անհասկանալի է

Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին. տրամաբանությունն անհասկանալի է

Իհարկե, տրամաբանությունն անհասկանալի է։ Զգացողություն է առաջանում, որ 2022-ին այս ուղղությամբ, Հայաստանի ղեկավարության տեսանկյունից, ամեն ինչ անկաշկանդ էր, թե՞ ինչ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնության բանակցային գործունեությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում նվազել են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող իր ողջ էներգիան ուղղել այս ուղղությամբ, քանի որ նա զբաղված է Ուկրաինայում։

«Եկեք նայենք փաստերին. բոլոր այն խոսակցությունները, որոնց ֆոնին, արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ, այս կամ այն, ավելի քիչ առաջնահերթ են դարձել Մոսկվայի համար, պարզապես փաստացի հիմք չունեն։ Հավանաբար սա դատողություն է, անձնական կարծիք, գուցե էմոցիաներ։ Սակայն փաստերը դեռ արժե լսել։ Մենք լիովին շահագրգռված էինք և մնում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում։ Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու համար, մենք լիովին կատարում ենք մեր պարտավորությունները Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան՝ թվարկելով մի քանի հանդիպումներ:

Ըստ Զախարովայի՝ անհրաժեշտ է առերեսվել ճշմարտության հետ.

«Ինձ թվում է, որ մենք պարզապես պետք է առերեսվենք ճշմարտության հետ, և դա կայանում է նրանում, որ խոսքը Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնության հետևողական իրականացման մեջ է, որին մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել, առաջնահերթությունը կողմերի կողմից համաձայնեցվածի իրականացումն է»։