Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում 26․02․2024

1.  Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Dragon-24 լայնածավալ զորավարժությունները. հայտարարել է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբը։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 20 հազար զինվորական և կներգրավվի 3,5 հազար միավոր զինտեխնիկա ՆԱՏՕ-ի 10 երկրից։
2.  Լեհաստանում խոշոր դիվերսիա է իրականացվել ուկրաինական հացահատիկով: Անհայտ անձինք Գդանսկի նավահանգիստ մեկնող գնացքի վագոններից 160 տոննա ուկրաինական հացահատիկ են թափել. հայտնել է Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Կուբրակովը։
3.  Խոշոր ցույց Բրազիլիայի Սան Պաուլոյում՝ ի պաշտպանություն Իսրայելի և նախկին նախագահ Բոլսոնարոյի, ով Իսրայելի կողմնակիցն է։ Ցույցը հաջորդել է կոմունիստ նախագահ Լուլայի հակասեմական հայտարարություններին: 
4.  Դուբայում թռչող էլեկտրատաքսիներ կգործարկվեն մինչև 2026թ.: 4 նստատեղ ունեցող Joby ինքնաթիռը կարող է զարգացնել 320կմ/ժ արագություն։
5.  Բրազիլիայի Ալագոաս նահանգում հզոր տորնադոն ավերել է 17 տուն։ Կադրերից երեւում է, որ շենքերից գործնականում ոչինչ չի մնացել, միայն փլատակների կույտ է շուրջբոլորը։