Ինչ է անելու Կրեմլն Ուկրաինայի հարցով․ հայտարարություններ Մոսկվայից

Կրեմլը դեռ պատրաստ չէ հրապարակել Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարից այլ հայտարարություններ՝
▪️Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինականին;
▪️Մայիսի 11-ին Պուտինի ասած ամեն ինչ մնում է արդիական;
▪️Ռուսաստանը կարևորում է Իրանի հետ գործընկերությունը, Պուտինի՝ Իրան այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չենլ
▪️Միջուկային զենքի տարածումը Եվրոպայում «չի ավելացնի անվտանգություն և կանխատեսելիություն եվրոպական երկրամասում»;
▪️Ներկայումս Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության ամբողջ համակարգը անմխիթար վիճակում է;
▪️Կրեմլը կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Պուտինի և Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի միջև հանդիպումների մասին՝ համաձայնեցված ժամկետներին համապատասխան։