Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում. վթարի է ենթարկվել ոստիկանության բաժնի պետին սպասարկող «Toyota»-ն, վիրավnրներ կան

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են «Toyota» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին, իսկ հետևի համարանիշներն էլ հանել էին, որը պարեկները հայտնաբերեցին ավտոմեքենայի մեջ։

Բախման հետևանքով էլ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։

Send