ԵՄ երկրներ չի կարելի մուտք գործել ՌԴ-ում գրանցված ավտոմեքենաներով, ինչպես նաև որոշ անձնական իրեր անցկացնել

Ռուսաստանցիներին արգելվել է մուտք գործել ԵՄ անձնական սմարթֆոններով, նոութբուքերով, կոսմետիկ միջոցներով և ռուսական գրանցումով մեքենաներով։ Այս ապրանքների ներմուծումը ԵՄ երկրներ կարող է դիտվել որպես արգելված ներմուծում, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նախկինում ռուսները Գերմանիա մուտք գործելու փորձի ժամանակ բախվել էին սահմանին մեքենաների ձերբակալությունների հետ:
Ռուսներին արգելվում է մուտք գործել Եվրամիություն Ռուսաստանում գրանցված մեքենաներով, քանի որ դա կարող է դիտվել որպես արգելված ներմուծում։ Պատժամիջոցների օրենսդրության այս մեկնաբանությունը հաստատել է Եվրահանձնաժողովը, ինչը հետևում է իր կայքում հրապարակված պարզաբանումներից։
«Կարևոր չէ՝ մեքենան օգտագործվում է մասնավոր, թե կոմերցիոն նպատակներով, քանի դեռ մեքենան պատկանում է XXI հավելվածում (ներառյալ 8703 ծածկագիրը) թվարկված մաքսային ծածկագրերին։ Ամենից հաճախ դա վերաբերում է ռուսական համարանիշներով և Ռուսաստանում գրանցված մեքենաներին»,- ասվում է փաստաթղթում։
Դրանում ասվում է, որ տրանսպորտային միջոցի ԵՄ-ում գտնվելու հնարավոր ժամկետը և, համապատասխանաբար, մաքսային ընթացակարգերը, որոնց այն ենթակա է նույնպես նշանակություն չունի։
Ըստ պարզաբանման՝ դա վերաբերում է նաև այլ անձնական իրերին, որոնց ներմուծումը Ռուսաստանից ԵՄ երկրներ արգելված է։ Ինչպես RBC-ին պարզաբանել է բրյուսելյան Acquis իրավաբանական ընկերության գործընկեր Յուրի Շումիլովը, այս ցանկը ներառում է նոութբուքեր, սմարթֆոններ, կոսմետիկա և ճամպրուկներ։ Բացի այդ, ցանկում ներառված են կաշվե և մորթյա իրեր, կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր, զուգարանի թուղթ, շամպուններ, ատամի մածուկներ, և մի շարք այլ իրեր. նշում է հրատարակությունում։
Նախկինում ռուսաստանցիներից առգրավվել էին նրանց անձնական մեքենաները, երբ փորձում էին դրանցով մուտէ գործել Գերմանիա: Առաջին նման դեպքերի մասին հայտնի դարձավ մայիսի վերջին։ Հուլիսին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մաքսային գլխավոր վարչության տեղեկատվական կենտրոնական գրասենյակը հայտնել էր, որ պատժամիջոցների պատճառով ռուսաստանցիներից կարող են առգրավվել ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ Արդեն մի քանի նմանատիպ դեպքեր կան, որոնք եղել են ՌԴ քաղաքացիների հետ։
Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld