Ի՞նչ պահանջ է Նաիր Թիկնիզյանին ներկայացրել գերմանական «Վերդերը» տրանսֆերի համար

Ի՞նչ պահանջ է Նաիր Թիկնիզյանին ներկայացրել գերմանական «Վերդերը» տրանսֆերի համար

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Սա ֆուտբոլ է, եղբա՛յր» ( «Это футбол, брат!») յութուբյան ալիքին տված հարցազրույցում խոսել է իր հնարավոր տրանսֆերի մասին։ 

Նա նշել է, թե գերմանական «Վերդեր» ակումբն ինչ պահանջ է իրեն ներկայացրել։

Ֆուտբոլիստն ասել է, որ եվրոպական թիմի հետ բանակցությունները կայացել են 2023 թվականի ամռան վերջին։ «Նրանք ինձ բարձրաձայնեցին այն պայմանը, որ ես պետք է գերմաներեն սովորեմ, քանի որ նրանց համար դա առաջնահերթություն է»,- ասել է խաղացողը։