ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ պայմանավորվել է շարունակել համագործակցությունը

ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ պայմանավորվել է շարունակել համագործակցությունը

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը հանդիպել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Դեսպան Սխերմերսը` շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարևորում դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։