Բիշքեկում գիշերային անկարգnւթյnւնների հետևանքnվ տասնյակ վիրավnրներ կան (տեսանյութ)

Բիշքեկում գիշերային անկարգությունների ժամանակ տուժել է գրեթե 30 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ, երեքը շարունակում են մնալ հիվանդանոցում։
Հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։
Բողոքի գործողությունները սկսվել են մայիսի 13-ին օտարերկրացիների և տեղի բնակիչների միջև ծեծկռտուքի պատճառով։ Երեկ երեկոյան մոտ 300 մարդ էր դուրս եկել փողոց՝ ցանկանալով «գործ ունենալ» հանցագործների հետ։
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանրակացարանները, որտեղ բնակվում են օտարերկրացիները, ոստիկանական ուժեղ պաշտպանության ներքո են։
Տեսանյութն այստեղ