Հրաչյա Զաքոյանը դարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր

Հրաչյա Զաքոյանը դարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր

2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել են 4 հավակնորդներ:

Գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը՝ 19 կողմ ձայնով։

Կառավարությունը հաստատել է Հրաչյա Զաքոյանի թեկնածությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում: