Վլադիմիր Վարդանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Վլադիմիր Վարդանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր ուժի կիրառմամբ վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։

Վարդանյանը «Նաիրի» ԲԿ էր տեղափոխվել։

«Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը MediaHub-ին հայտնեց, որ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով։ 

«Կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում և վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։ Վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից»,- տեղեկացրեց նա:

MediaHub-ի լրագրողը հայտնում է, որ Վարդանյանը վերադարձել է Ազգային ժողով:

Լիաննա Թորոսյան